Լուկաս Սելարայանը ժամանել  է Հայաստանի հավաքականի ճամբար📸

Լուկաս Սելարայանը ժամանել է Հայաստանի հավաքականի ճամբար📸

05/10/2021 - 11:54

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Լուկաս Սելարայանը ժամանել է Հայաստանի հավաքականի ճամբար, որը ներկա պահին գտնվում է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում, որտեղ էլ պատրաստվում է ԱԱ-2022-ի որակավորման փուլի առաջիկա երկու հանդիպումներին։

Սելարայանն առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի հավաքական։

Հավելենք, որ մեր ընտրանին հոկտեմբերի 8-ին կհյուրընկալվի Իսլանդիայի, իսկ ամսի 11-ին` Ռումինիայի հավաքականին։

Հիշեցնենք` օրեր առաջ հայտնի դարձավ, որ Լուկաս Սելարայանը հանդես է գալու Հայաստանի հավաքականի կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023