Լուիս Դիասի հոր գերէմոցիոնալ արձագանքը որդու`  Բրազիլիայի դարպասը խփած երկու գոլերից հետո 🎥

Լուիս Դիասի հոր գերէմոցիոնալ արձագանքը որդու` Բրազիլիայի դարպասը խփած երկու գոլերից հետո 🎥

17/11/2023 - 14:54

ԱԱ-2026-ի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 5-րդ տուրում Կոլումբիայի հավաքականը սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Բրազիլիայի նկատմամբ։

Հանդիպման հերոս դարձավ կոլումբացիների առաջատար Լուիս Դիասը, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։

Բարանկիլիայի «Մետրոպոլիտանո Ռոբերտո Մելենդես» մարզադաշտում հանդիպմանը ներկա էր նաև 26-ամյա ֆուտբոլիստի հայրը` Լուիս Մանուել Դիասը։

Հանդիպումից հետո համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Լուիս Դիասի հայրը գերէմոցիոնալ ձևով նշում իր որդու խփած երկու գոլերը «պենտակամպիոնների» դեմ խաղում։

Հավելենք, որ Լուիս Դիասի ընտանիքը սույն թվականի հոկտեմբերի վերջին հայտնվել էր դժբախտության եզրին. Կոլումբիայի ազգային ազատագրական բանակի ներկայացուցիչներն առևանգել էին նրա ծնողներին։

Ֆուտբոլիստի մայրիկին իրավապահ մարմինները կարողացել էին դեպքից ժամեր անց ազատագրել, սակայն Լուիս Մանուել Դիասը գերության մեջ մնաց 13 օր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023