Լոկոմոտիվի սպորտային տնօրենը հաստատել է, որ Տիկնիզյանի տրանսֆերի հարցում բանակցում են Վերդերի հետ

Լոկոմոտիվի սպորտային տնօրենը հաստատել է, որ Տիկնիզյանի տրանսֆերի հարցում բանակցում են Վերդերի հետ

07/08/2023 - 12:13

Մոսկվայի «Լոկոմոտիվի» սպորտային տնօրեն Դմիտրի Ուլյանովը  «Матч ТВ»-ի հետ զրուցում հաստատել է, որ ակումբը Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում գերմանական «Վերդերի» հետ։

-Այո՛, Տիկնիզյանի տրանսֆերի հարցում բանակցություններ ենք վարում «Վերդերի» հետ։

Ի՞նչ հավանականություն կա, որ նա կհեռանա ակումբից։

-Այժմ չեմ կարող ասել։ Մենք բանակցել ենք նրա տրանսֆերային արժեքի շուրջ։ Եթե համաձայնության չհասնենք, նա կշարունակի հանդես գալ մեր կազմում։

Դուք տրանսֆերից ցանկանում եք վաստակել 5 մլն եվրո, իսկ գերմանացիներն առաջարկո՞ւմ են 4 մլն։

-Եկե՛ք առանց թվերի, լա՞վ։ Տրանսֆերի արժեքի հարցում դեռ համաձայնության չենք հասել։

Նշենք, որ օրեր առաջ «երկաթուղայինների» տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Նագորնիխը հայտարարել է, որ Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային ադեկվատ արժեքը 5,5 մլն եվրո է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վերդերը» 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում պաշտոնական առաջարկ է կատարել մոսկովյան ակումբին, որի դիմաց պատրաստ է վճարել 2,5 մլն եվրո։

Հավելենք, որ Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում հանդես է գալիս 2021 թ. օգոստոսից անցկացրած 63 խաղում դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023