Լյուքսեմբուրգը հաղթեց Ադրբեջանին🎥

Լյուքսեմբուրգը հաղթեց Ադրբեջանին🎥

02/09/2021 - 00:53

ԱԱ-2022-ի որակավորման փուլի 4-րդ տուրի շրջանակում A խմբում ընդգրկված Լյուքսեմբուրգի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Ադրբեջանի ընտրանու դեմ։

Տանտերերը հանդիպումը շատ ակտիվ մեկնարկեցին և նախքան ընդմիջման գնալը Միկա Գոնսալվես Պինտուի և Ժերսոն Ֆերնանդեսի գոլերի շնորհիվ ստացան երկու գնդակի առավելություն։

Երկրորդ կեսում նախաձեռնությունն արդեն ադրբեջանցիների կողմն էր, ովքեր կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը. 67-րդ րոպեին աչքի ընկավ Էմին Մահմուդովը։

Ավելին անել հյուրերին չհաջողվեց, իսկ խաղն ավարտվեց Լյուքսեմբուրգի հավաքականի հաղթանակով` 2:1։

A խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Պորտուգալիա 2:1 Իռլանդիա։

Խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալտեսքը.

  1. Պորտուգալիա – 10 միավոր
  2. Սերբիա – 7 միավոր
  3. Լյուքսեմբուրգ – 6 միավոր
  4. Իռլանդիա – 0 միավոր
  5. Ադրբեջան – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023