Լյամուշի. «Ինձ չեն խնդրել թիմին հասցնել կիսաեզրափակիչ»
Լյամուշի. «Ինձ չեն խնդրել թիմին հասցնել կիսաեզրափակիչ»
14/06/2026 - 13:36

Սաբրի Լյամուշին խոսել է ԱԱ-2026-ում Թունիսի ազգային հավաքականի նպատակների մասին, տեղեկացնում է L’Équipe-ը։

«Ինձ չեմ խնդրել թիմին հասցնել կիսաեզրափակիչ։ Ֆեդերացիան այժմ առաջիկա անելիքներն է ծրագրում։ Պատրաստվում ենք նաև Աֆրիկայի ազգերի 2027թ. խաղարկությանը։ Ամեն դեպքում, չենք կարող աշխարհի առաջնությանը նայել մատների արանքով, որտեղ բարդ խմբում կփորձենք ցույց տալ մեր լավագույն խաղը։

Թունիսյան ֆուտբոլի էությունն է երբեք չհանձնվելը, լինել համառ, մի փոքր խորամանկ, խելացի և տեխնիկապես օժտված։ Վճռորոշ կլինեն մանրուքները, ամբողջ հանդիպման ընթացքում վճռականությունը և կենտրոնացվածությունը»,- ասել է Թունիսի հավաքականի գլխավոր մարզիչը։

«Կարթագենի արծիվները» Մունդիալի F խմբում են և կմրցեն Նիդերլանդների, Շվեդիայի ու Ճապոնիայի հավաքականների դեմ։

Կարդացե՛ք նաև`

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026