ԱԱ-2026. Մարոկկոն պատմական հակառեկորդ է գրանցել Մունդիալներում 📸
ԱԱ-2026. Մարոկկոն պատմական հակառեկորդ է գրանցել Մունդիալներում 📸
14/06/2026 - 11:19

Մարոկկոյի ազգային հավաքականը պատմական հակառեկորդ է գրանցել աշխարհի առաջնությունների պատմության մեջ, հայտնում է Mister Chip-ը։

Բրազիլիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի C խմբի խաղում (1:1) Մարոկկոն դարձել է Մունդիալների պատմության մեջ առաջին հավաքականը, որը խաղադաշտ է դուրս բերել նվազագույնը 11 ֆուտբոլիստի, որոնք ծնվել են երկրի սահմաններից դուրս։

«Պենտակամպիոնների» դեմ խաղում «Ատլասե առյուծների» կազմում հանդես եկած ֆուտբոլիստներից Իսա Դիոպը, Նիլ Էլ Այնաուին, Այուբ Բուադին, Սամիր Մուրաբեթը ծնվել են Ֆրանսիայում, Աշրաֆ Հակիմին, Իսմայել Սայբարին, Շադի Ռիադը, Աշրաֆ Հակիմին, Այուբ Ամայմունի-Էշղույաբը` Իսպանիայում, Քեմսդին Թալբին, Բիլալ Էլ Խանուսը` Բելգիայում, Նուսայիր Մազրաուին, Անաս Սալահ-Էդինը` Նիդերլանդներում, Յասին Բունուն` Կանադայում։

Մարոկկացիների կազմում հանդես եկած ֆուտբոլիստներից հայրենիքում են ծնվել միայն Ազեդին Ունահը և Սոֆյան Ռահիմին։

Մոհամեդ Ուաբիի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի երկրորդ տուրում հունիսի 20-ին կմրցի Շոտլանդիայի հավաքականի դեմ, մեկնարկը` ժամը 2:00-ին։

Կարդացե՛ք նաև`

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026