ԱԱ-2026. Շոտլանդիան դժվարին հաղթանակ տարավ Հայիթիի նկատմամբ 🎥
ԱԱ-2026. Շոտլանդիան դժվարին հաղթանակ տարավ Հայիթիի նկատմամբ 🎥
14/06/2026 - 09:29

ԱԱ-2026-ի C խմբի առաջին տուրում Շոտլանդիայի ազգային հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Հայիթիի թիմին։

Սթիվ Քլարքի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց «Ասթոն Վիլայի» ավագ Ջոն Մաքգինը։

52 տարի անց Մունդիալ վերադարձած Հայիթիի հավաքականը լուրջ դիմադրություն ցույց տվեց` ստեղծելով մի շարք իրական գոլային պահեր, բայց չհաջողվեց խուսափել պարտությունից։

Շոտլանդացիները 3 միավորով գլխավորեցին C խմբի մրցաշարային աղյուսակը։ Բրազիլիան ու Մարոկկոն ունեն 1-ական միավոր, իսկ Հայիթին եզրափակում է խումբը։

Երկրորդ տուրում C խմբում կկայանան հետևյալ հանդիպումները.

  • Շոտլանդիա – Մարոկկո` 20.06, 2:00
  • Հայիթի – Բրազիլիա` 20.06, 4:30

Կարդացե՛ք նաև`

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026