Լիվերպուլի ֆուտբոլիստները ստացան բաղձալի գավաթը?

Լիվերպուլի ֆուտբոլիստները ստացան բաղձալի գավաթը?

23/07/2020 - 01:51

Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ գոլառատ խաղում 5։3 հաշվով հաղթեց «Չելսիին»։

Խաղից անմիջապես հետո Պրեմիեր լիգայի ղեկավարությունը կազմակերպեց «Լիվերպուլի» ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը, ինչից հետո մերսիսայդյան ակումբի նախկին լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Քենի Դալգլիշը Պրեմիեր լիգայի գավաթը հանձնեց ակումբի ավագ Ջորդան Հենդերսոնին։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլն» առաջին անգամ է նվաճում Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը, իսկ ընդհանրապես վերջին անգամ Անգլիայի չեմպիոն դարձել էր շուրջ 30 տարի առաջ՝ 1990 թվականին։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023