Լիվերպուլը շարունակում է ձախողվել. Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց մերսիսայդյան ակումբին🎥

Լիվերպուլը շարունակում է ձախողվել. Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց մերսիսայդյան ակումբին🎥

23/08/2022 - 00:53

Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը»` «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, մրցեց «Լիվերպուլի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «կարմիր սատանաներն» ունեին շատ ավելի լավ տեսք և գրագետ խաղով հաղթեցին 2:1 հաշվով։

Էրիկ Տեն Հագի թիմին հաղթանակ պարգևեցին Ջեյդոն Սանչոյի ու Մարկուս Ռեշֆորդի խփած գոլերը։

Հյուրերի միակ գոլը գրանցվեց Մոհամեդ Սալահի անվան դիմաց։

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը», Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում տոնելով առաջին հաղթանակը, վաստակեց 3 միավոր և բարձրացավ 14-րդ հորիզոնական։

«Լիվերպուլն», ընդհակառակը, մեկնարկային երեք խաղերում դեռևս չի ճաշակել հաղթանակի բերկրանքը և, 2 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023