Լիվերպուլը մեծ դժվարությամբ կոտրեց Այաքսի դիմադրությունը🎥

Լիվերպուլը մեծ դժվարությամբ կոտրեց Այաքսի դիմադրությունը🎥

14/09/2022 - 01:04

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Լիվերպուլը» A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Այաքսի» դեմ։

Չնայած հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ տոտալ առավելություն, միևնույնն է, բավական մեծ դժվարությամբ կոտրեց մրցակցի դիմադրությունը` հաղթելով 2:1 հաշվով։

Մերսիսայդյան ակումբի կազմից 17-րդ րոպեին աչքի ընկավ Մոհամեդ Սալահը, իսկ «Այաքսի» պատասխան գոլը 27-րդ րոպեին խփեց Մոհամեդ Կուդուսը։

«Լիվերպուլի» հաղթական գոլն էլ 89-րդ րոպեին խփեց Ժոել Մատիպը` եզրափակելով Կոստաս Ցիմիկասի անկյունայինից կատարած փոխանցումը։

Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ «Այաքսի» 38-ամյա դարպասապահ Ռեմկո Պասվերը, ով կատարեց 8 սեյվ։

Հավելենք, որ այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում, որը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին.

«Ռեյնջերս» – «Նապոլի»

Ներկա պահին A խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. «Նապոլի» – 3 միավոր
  2. «Լիվերպուլ» – 3 միավոր
  3. «Այաքս» – 3 միավոր
  4. «Ռեյնջերս» – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023