Լիվերպուլը ճախրում է` փայլուն խաղով ջախջախելով Չելսիին 🎥

Լիվերպուլը ճախրում է` փայլուն խաղով ջախջախելով Չելսիին 🎥

01/02/2024 - 02:12

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը» մրցեց «Չելսիի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստներն ունեին տոտալ առավելություն` «ազնվականներին» ջախջախելով 4:1 հաշվով։

Յուրգեն Կլոպի թիմի գոլերը խփեցին Դիոգու Ժոտան, Կոնոր Բրեդլին, Դոմինիկ Սոբոսլայն ու Լուիս Դիասը։

Լոնդոնյան ակումբի կազմից աչքի ընկավ Քրիստոֆեր Նկունկուն։

Այս հաղթանակից հետո «կարմիրները» վաստակեցին 51 միավոր և շարունակում են գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Չելսին», 31 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023