Լիվերպուլը կորցրել է իր դրայվը🎥

Լիվերպուլը կորցրել է իր դրայվը🎥

31/10/2020 - 23:36

Անգլիական Պրեմեիր լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հերթական կամային հաղթանակը տարավ։ Յուրգեն Կլոպի սաներն այս անգամ 2։1 հաշվով հաղթեցին «Վեսթ Հեմին»։

10-րդ րոպեին ընթացիկ մրցաշրջանում հերթական գոլը մրցակիցներին նվիրեց Ջո Գոմեսը, ում սխալից հետո Պաբլո Ֆորնալսը շեշտակի հարվածով առաջ մղեց «Վեսթ Հեմին»։

Առաջին խաղակեսի վերջնամասում Արթուր Մասուակուն սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Մոհամեդ Սալահի նկատմամբ, ինչի պատճառով նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց հենց եգիպտացի ֆուտբոլիստը՝ ընթացիկ մրցաշրջանում խփելով իր 7 գոլը։

«Լիվերպուլը» երկրորդ խաղակեսում ուներ առավելություն, սակայն մինչև 85-րդ րոպեն չէր կարողանում խփել հաղթական գոլը, սակայն, ամեն դեպքում, փոխարինման դուրս եկած Շկեդրան Շաքիրին և Դիեգու Ժոտան կերտեցին այն, իսկ գոլը գրանցվեց պորտուգալացի ֆուտբոլիստի անվան դիմաց։

Ճիշտ է՝ մերսիսայդյան ակումբը վերջին խաղերում հաղթանակներ է տոնում, սակայն, կլինենք անկեղծ, այս թիմը նախորդ մրցաշրջանի դրայվով ու էնտուզիազմով դեռևս հանդես չի գալիս։

«Լիվերպուլը» այս հաղթանակից հետո վաստակեց 16 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Վեսթ Հեմը» 8 միավորով 13-րդն է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023