Լիվերպուլը կապվել է Կլոպի հավանական փոխարինողի հետ

Լիվերպուլը կապվել է Կլոպի հավանական փոխարինողի հետ

22/02/2024 - 16:10

«Լիվերպուլն» սկսել է առաջին քայլերը ձեռնարկել Յուրգեն Կլոպին փոխարինելու համար, ով 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից։

Sky Sports Deutschland-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը հայտնում է, որ գերմանացի մասնագետի փոխարինելու ամենահավանական թեկնածուն «Բայերի» ներկայիս գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն է։

Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբն արդեն կապվել է իսպանացի մասնագետի ներկայացուցիչների հետ։

Նշվում է, որ Ալոնսոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բավարիան», որը, նույնպես, արդեն նախնական բանակցություններ է վարել 42-ամյա մասնագետի հետ։

Մյունխենյան ակումբը գիտակցում է, որ Ալոնսոյի հետ համաձայնության հասնելն անչափ բարդ է, սակայն նա Թոմաս Տուխելին փոխարինելու գլխավոր թեկնածուն է։

Խաբի Ալոնսոն` որպես ֆուտբոլիստ, հանդես է եկել ինչպես «Լիվերպուլի», այնպես էլ «Բավարիայի» կազմում։

Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին «Բավարիայում» նույնպես մարզչական փոփոխություն է տեղի ունենալու. Թոմաս Տուխելը լքելու է զբաղեցրած պաշտոնները։

Ինչ վերաբերում է Խաբի Ալոնսոյին, վերջինս 2022 թ. հոկտեմբերից գլխավորում է «Բայերը», որը իսպանացի մասնագետի գլխավորությամբ մինչ այս պահն անցկացրել է 69 հանդիպում, տարել 45 հաղթանակ, 14 անգամ գրանցել ոչ-ոքի, կրել միայն 10 պարտություն։

Հավելենք, որ «դեղագործները» 2023/24 մրցաշրջանում անցկացրած 32 խաղում չեն կրել ոչ մի պարտություն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023