Լիվերպուլը կանգ չի առնում` հաղթելով նաև Նյուքասլին🎥

Լիվերպուլը կանգ չի առնում` հաղթելով նաև Նյուքասլին🎥

30/04/2022 - 17:29

Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի մեկնարկային խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։

Այս խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 19-րդ րոպեին Յուրգեն Կլոպի թիմին հաղթանակ պարգևեց Նաբի Կեյտան։

Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ «կաչաղակների» դարպասապահ Մարտին Դուբրավկան` կատարելով 9 սեյվ։

Այսպիսով, «Լիվերպուլը» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետք վաստակեց 82 միավոր և ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

«Մանչեսթեր Սիթին», որն իր ակտիվում ունի 80 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումը և ապրիլի 30-ին` 20:30-ից սկսած` հյուրընկալվելիս կմրցի «Լիդսի» դեմ։

«Նյուքասլը», 43 միավորով, 9-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023