Լիվերպուլը 93 տարվա վաղեմության հակառեկորդ է սահմանել

Լիվերպուլը 93 տարվա վաղեմության հակառեկորդ է սահմանել

21/02/2021 - 11:06

Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 0։2 հաշվով զիջեց «Էվերտոնին»։

«Կարմիրները» սեփական հարկի տակ՝ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կրում են արդեն 4-րդ անընդմեջ պարտությունը։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, «Լիվերպուլը», լինելով գործող չեմպիոն, 1928/29 մրցաշրջանից ի վեր դարձել է առաջին թիմ, որը 4 անընդմեջ պարտություն է կրում սեփական հարկի տակ։

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի թիմը, Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրած 25 խաղից հետո, վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

«Էվերտոնը» նույնքան միավորով 7-րդն է։

Առաջնության առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է, որն ունի 56 միավոր և մեկ խաղ էլ պակաս է անցկացրել գործող չեմպիոններից։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023