Լիվերպուլը երերում է, բայց դեռ կանգուն է?

Լիվերպուլը երերում է, բայց դեռ կանգուն է?

07/03/2020 - 23:26

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մեկնարկել է 29-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղում առաջնության առաջատար «Լիվերպուլը» երկու անընդմեջ պարտություններից հետո վերջապես ուրախացրեց սեփական երկրպագուներին։ Յուրգեն Կլոպի սաները 2։1 հաշվով կամային հաղթանակ տարան «Բորնմութի» նկատմամբ։

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց հյուրերը։ «Բորնմութը» նետվեց հակագրոհի։ Թվում էր՝ Ջո Գոմեսը առաջինը կհասնի գնդակին, սակայն նա սխալ թույլ տվեց, և գնդակը հայտնվեց Կալում Վիլսոնի մոտ, ով փոխանցեց Ֆիլիպ Բիլինգին, վերջինս կտրող փոխանցում կատարեց Ժեֆերսոն Լերմայի ուղղությամբ, իսկ նա դատարկ դարպասի դիմաց դուրս բերեց Կալում Վիլսոնին։

Նախքան ընդմիջման գնալը Յուրգեն Կլոպի սաներին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։ Նախ 25-րդ րոպեին Սադիո Մանեն մրցակցի տուգանայինի մատույցներում խլեց գնդակը Ջեք Սիմփսոնից, ով հարվածային դիրք դուրս բերեց Մոհամեդ Սալահին, իսկ եգիպտացին չվրիպեց նպաստավոր դիրքից։

33-րդ րոպեին հյուրերը դաշտի կենտրոնում սխալ թույլ տվեցին։ Վիրջիլ վան Դեյկը մեկ փոխանցումով մեն-մենակ դուրս բերեց Սադիո Մանեին, ով վարպետորեն առաջ մղեց մերսիսայդյան ակումբին։

Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլը» վերահսկում էր խաղի ողջ ընթացքը, սակայն 60-րդ րոպեին «Բորնմութը» իրական գոլային պահ ստեղծեց, սակայն Ռայան Ֆրեյզերի հարվածից հետո գնդակը դատարկ դարպասից հանեց Ջեյմս Միլները։

Այսպիսով, «Լիվերպուլը» վաստակեց 82 միավոր և մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիի» գերազանցում է 25 միավոր, սակայն վերջինս երկու հանդիպում պակաս է անցկացրել։ «Բորնմութը» 27 միավորով 18-րդն է։

Ավարտված մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Արսենալ» 1։0 «Վեսթ Հեմ»

«Վուլվերհեմպտոն» 0։0 «Բրայթոն»

«Քրիստալ Փելես» 1։0 «Վոթֆորդ»

«Սաութհեմպտոն» 0։1 «Նյուքասլ»

«Շեֆիլդ Յունայթեդ» 1։0 «Նորվիչ»

«Բյորնլի» 1։1 «Տոտենհեմ»

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023