Մեսսի. Հասանք մեր նպատակին՝ 3 տարի անց դուրս գալով ՉԼ-ի կիսաեզրափակիչ

Մեսսի. Հասանք մեր նպատակին՝ 3 տարի անց դուրս գալով ՉԼ-ի կիսաեզրափակիչ

17/04/2019 - 13:51

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում ՄՅՈւ-ի նկատմամբ տարած հաղթանակը (3:0):է դուբլի հեղինակ:

«Առաջինին գոլի էպիզոդում բախտս բերեց, որ հարվածս ուժեղ ստացվեց: 2-րդ գոլի ժամանակ իմ բախտը մի քիչ ավելի շատ բերեց: Կարևորը այն է, որ մենք հասանք մեր նպատակին՝ 3 տարի անց առաջին անգամ դուրս գալով կիսաեզրափակիչ: Մենք ևս մեկ քայլ կատարեցինք դեպի առաջ:

Հանդիպման առաջին րոպեներին պետք է աբելի ուշադիր լինենք, քանի որ մենք չենք կարող այդպես հանդես գալ Չեմպիոնների լիգայում: Քննարկել ենք դա, մենք ունենք «Ռոմայի» հետ հանդիպման փորձը:

Այս առաջնությունում բավական են 5-10 անհաջող րոպեներ, որոնք կարող են ամեն ինչ բարդացնել կամ նույնիսկ դուրս թողնել պայքարից: Կիսաեզրափակչում մեզ սպասվում է բարդ մրցակից՝ լինի «Լիվերպուլը», թե «Պորտուն»:

Առաջ ենք գնացել, բայց մեզ պետք է շարժվել քայլ առ քայլ: Այժմ պետք է վերադառնալ Լա լիգայի խաղերին, չթուլանալ և նվաճել մրցանակը: Այդ ժամանակ մենք կկարողանանք անցկացնել ՉԼ-ի կիսաեզրափակիչ հանդիպումն այնպես, ինչպես հարկն է»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023