«Մոնակո» – «Լիոն»․ MUST WATCH!!! Նախախաղային վերլուծություն

«Մոնակո» – «Լիոն»․ MUST WATCH!!! Նախախաղային վերլուծություն

02/05/2021 - 12:45

Հայ երկրպագուների մի մասը չի հետևում Լիգա 1 -ին համարելով այն մի թիմի առաջնություն։ Գուցե նախկինում այդպես էր, բայց ոչ այս մրցաշրջանում, այս տարի Էյֆելի ու Շառլի հայրենիքում նույնպես «շոգ» է։

Եթե նախորդ մի քանի մրցաշրջաններում ՊՍԺ-ն դառնում էր չեմպիոն, ապա այս տարի ամեն ինչ այլ կերպ է․ մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ միանգամից չորս թիմ պայքարում են չեմպիոնի տիտղոսի համար։

Խոսոտովանեք, որ սա հրաշալի առիթ է հետևել այս խաղերին, քանի որ ամբողջ մրցաշրջանից մնացել է «ամենահամեղը», բացի դրանից, հանդիպումներ կան, որոնք սպասարկում են այ այսպիսի շքեղ ու խիստ կանայք:

Դե ինչ, համոզեցինք, ուրեմն անցնենք առաջ։

Այսօր Լիգա 1-ում գլխավոր հանդիպումը կայանալու է Մոնակոյի «Լուի II» մարզադաշտում, որտեղ միմիյանց հետ հանդիպելու են Մոնակոն և Լիոնը։

Լիգա 1 -ի երրորդ ու չորրորդ թիմերի հանդիպումը , միանշանակ գլխավոր խաղն է Ֆրանսիայում, այս հանդիպումից հետո պարզ կդառնա, թե որ թիմն է մնում մրցավազքում։

Մոնակոն հանդիպմանը մոտենում է որոշակի կադրային խնդիրներով, հանդիպումը բաց կթողնեն Ժելսոն Մարտինշը և Ալեքսանդր Գոլովինը, որոնք վարակվել են կորոնավիրուսով։ Հանդիպմանը վնասվածքների պատճառով չեն մասնակցի նաև Ստեֆան Իյովետիչը և Սոֆիան Դիոպը։

Հավանական կազմը Լիոնի դեմ խաղում այս տեսքը կունենա:

Տակտիկական նման դասավորությունը հիբրիդ չէ, միայն պաշտպանվելիս է Մոնակոն փոխում իր դասավորությունը՝ դառնալով 4-4-2։ Կա մեկ այլ տարբերակ, երբ Ֆաբրեգասը կազմում է ու Մոնակոն խաղում է 4-3-1-2 դասավորությամբ՝ փորձելով ազատություն տալ Սեսկին։ Սա բավականին ռիսկային է Լիոնի դեմ խաղում, քանի որ Ռուդի Գարսիայի թիմը սիրում է գրոհել և Մոնակոյի դեմ խաղում միանշանակ կխաղա առաջին համարով, իսկ Սեսկը պետք է այն ժամանակ, երբ մրցակիցը խորը բլոկային պաշտպանությոն է կիրառում։

Անցած տուրում Մոնակոն հյուրընկալվել էր Անժերին․ մրցակիցը պաշտպանվում էր 5-1-2-2 տակտիկական դասավորությամբ, իհարկե առանց պրեսինգի:

Այս դեպքում Անժերը  անհատական հսկողության մարտավարությունն էր կիրառում և կարիք կար նրանց կենտրոնը դիսբալանսի բերեր։ Այդ մասին խաղից հետո ասաց նաև Նիկո Կովաչը, ում հանձնարարությունը հրաշալի կատարեցին Ֆոֆանան ու Տչուամենին։ Ի դեպ, Տչուամենիին շատ են նմանեցնում Կանտեի հետ, ամեն խաղում  նա  վազում է  մոտ 11,34 կմ և հաղթող դուրս գալիս 82 % մենամարտերում, հիշեք այս տղայի անունը։

Տչուամենին ու Ֆոֆանան միշտ տարբեր դիրքերում էին խաղադաշտում, այսինքն  ոչ մի գծի վրա, ինչը կոտրում էր Անժերի պաշտպանողական դասավորությունը, սա ավելի շատ Տչուամենիի ահռելի աշխատանքի արդյունք էր, որ Ֆոֆանան այդքան ազատություն էր ստանում։

Այս ամենը նպաստում էր , որպեսզի Յուսոֆ Ֆոֆանան կատարի այ այսպիսի գոլային փոխանցում Բեն Յեդդերի ուղղությամբ, ով թիմի գլխավոր ռմբարկուն է 18 գոլերով։

Իհարկե Լիոնն ավելի ուժեղ մրցակից է, և այս խաղում  Նիկո Կովաչին հարկ կլինի ավելի խորամանկ բան մտածել։

Լիոնից այս խաղում կբացակայեն պաշտպան Դենայերը և հարձակվող Իսլամ Սլիմանին, չնայած գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան բավականին խորհրդավոր մեկնաբանեց հիմնական կազմի ֆուտբոլիստների վնասվածքները ասելով, որ դա «բժշկական գաղտնիք» է։

Լիոնի հավանական կազմը Մոնակոյի դեմ խաղում:

Ի տարբերություն Մոնակոյի, Լիոնի տակտիկական դասավորոթյունը բավականին հիբրիդ է և ավելի շատ ուղղված է հարձակմանը։ Անցյալ տուրում նրանք սեփական հարկի տակ հաղթելով 2-0 Լիլլին հաջողացրեցին պարտություն կրել 2-3։ Այդ խաղը Ռուդի Գարսիայի սաներին հետ շպրտեց չորրորդ հորիզոնական՝ հետ թողնելով առաջին հորիզոնականից 6 միավոր։ Չնայած Լիոնում պնդում են, որ չեմպիոնության համար պայքարը դեռ չի ավարտվել, և նրանք պայքարելու են մինչև վերջ։

Անցած տուրում Լիոնը սկզբում բավակնին հաջող տեսք ուներ և Դեպայն ու Էկամբին լուրջ խնդիրներ էին առաջացնում Լիգա 1 -ի ամենաուժեղ պաշտպանություն ունեցող թիմերց մեկին․ այստեղ Մոնակոն պետք է ուշադիր լինի:

Լիոնը միշտ ձգտում է թվային առավելություն ունենալ եզրերում գնդակի խաղարկման ժամանակ:

Ինչպես նաև գրոհի մեկնարկի ժամանակ ( build-up) եզրերում  

Եզրային պաշտպաններն են ապահովում գրոհի լայնույթը, ոչ թե կիսապաշտպանները, վերջիններս նման դեպքում  դիրք են զբաղեցնում կիսաեզրերում։

Այս դասավորթյունը կարող է խնդիրներ առաջացնել Մոնակոյի համար, որոնք վերադասավորվելիս կորցնում են թիմային հասարակշռվածությունը և դաշտի կարևոր հատվածում կարող են թվային առավելությունը զիջել Լիոնին, իսկ վերջիններս ուղղակի հոյակապ են օգտվում այդ ամենից։

Մոնակոյի գլխավոր մարզիչը, վստահ եմ դիտել է Լիոնի այդ վերջին հանդիպումը, որտեղ Լիլլը, չնայած, որ զիջում էր հաշվով, չէր դադարում ագրեսիվ պրեսինգ կիրառել, հատկապես երկրորդ կեսում:

Սա բանալի է Լիոնի դեմ խաղում, ուղղակի այդ պրեսինգը պետք է լինի կառուցողական և անթերի, իսկ Մոնակոն կարո՞ղ է այդպես։

Ի դեպ վերջին հանդիպումը այս թիմերի միջև տեղի է ունեցել ապրիլի 21-ին Ֆրանիսիայի Գավաթի շրջանակում, որտեղ 2-0 հաշվով առավելության են հասել Կովաչի թիմը։

Անցյալ տուրում Անժերի նկատմամաբ 0-1 հաշվով արտագնա հաղթանակից հետո մոնեգասկյան ակումբի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը ասաց, որ այն շատ կարևոր հաղթանակ էր և որ իրենք «շարունակում են երազել և ամեն ինչ անելու են այդ երազանքը ողջ պահելու համար»։

Այսօր պարզ կդառնա, երազանքը ստանո՞ւմ է նյութական տեսք, թե՞ շարունակում է երազանք մնալ։                                                                                                           

Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023