Պաշտոնական. Լեսթերը ձեռք բերեց ավստրիական Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուին

Պաշտոնական. Լեսթերը ձեռք բերեց ավստրիական Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուին

30/06/2021 - 18:49

Ինչպես տեղեկացնում է «Լեսթերի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Զալցբուրգի» կենտրոնական հարձակվող Պաթսոն Դաքային։

Աղբյուրի փոխանցմամբ` 22-ամյա զամբիացի ֆուտբոլիստի ու «աղվեսների» միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2026. թ հունիսի 30-ը։

Ինչ վերաբերում է տրանսֆերի ֆինանսական մասին, ապա «Լեսթերը» խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել է 30 մլն եվրո։

Հատկանաշական է, որ սա ավստրիական Բունդեսլիգայի ակումբների համար վաճառքի տեսանկյունից նոր տրանսֆերային ռեկորդ է։ Նախկին ռեկորդը նույնպես պատկանում է «Զալցբուրգին», որը 2017 թվականին Նաբի Կեյտային «Լայպցիգին» վաճառել է 29.75 մլն եվրոյով։

Հավելենք, որ Պաթսոն Դաքան դարձել է Ավստրիայի Բունդեսլիգանի 2020/21 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն 28 խաղում դառնալով 27 գոլի հեղինակ։

Ընդհանուր առմամբ, զամբիացի ֆուտբոլիստը 2020/21 մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 42 հանդիպում` դառնալով 34 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023