Լեո Մեսսին մնում է Բարսայում

Լեո Մեսսին մնում է Բարսայում

04/09/2020 - 20:45

«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին կողմնորոշվել է իր ապագայի հարցում. արգենտինացի ֆուտբոլիստը հայտարարել է, որ շարունակելու է ելույթ ունենալ կատալոնական ակումբի կազմում։

«Ես երջանիկ չէի և ցանկանում էի հեռանալ։ Ինձ թույլ չտվեցին անել դա, այդ պատճառով էլ կշարունակեմ ելույթ ունենալ «Բարսելոնայի» կազմում, քանի որ չեմ ցանկանում ակումբի հետ մտնել դատական գործընթացների մեջ։

Ակումբի ղեկավարությունը, Խոսեպ Մարիա Բարտոմեուի գլխավորությամբ, աղետ են ակումբի համար»,- նշել է 33-ամյա ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023