Լեո Մեսսին կտրուկ կերպով է արձագանքել Էրիկ Աբիդալի խոսքերին

Լեո Մեսսին կտրուկ կերպով է արձագանքել Էրիկ Աբիդալի խոսքերին

05/02/2020 - 14:10

Կատալանոկանան «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը Sport.es-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ակումբը դեկտեմբերի 18-ին կայացած Էլ կլասիկոյից հետո նախապատրաստել է Էռնեստո Վալվերդեի հեռացումը։

Ակումբի ավագ Լեո Մեսսին instagram-ի stories կատարել է հրապարակում։ Մեսսին նախ ընգծել է Աբիդալի այն խոսքերը, որտեղ նա ասել է՝ «որոշ խաղացողներ չէին գոհացնում կամ էլ պատշաճ կերպով չէին աշխատում», այնուհետև արգենտինացին գրել է հետևյալը․

«Եթե անկեղծ՝ չեմ սիրում նման բաներ գրել, սակայն կարծում եմ, բոլորն իրենց արածների և որոշումների համար պետք է պատասխանատու լինեն: Խաղացողները շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում խաղադաշտում։ Բացի դրանից՝ մեր սխալները մենք առաջինն ենք, որ ընդունում ենք։

Ովքեր պատասխանատու են սպորտային մասով, նրանք էլ պիտի պատասխանատվություն վերցնեն և կայացնեն անհրաժեշտ որոշումենր։ Ի վերջո՝ եթե խոսքը է գնում խաղացողների մասին, անհրաժեշտ է նաև անուններ տալ, քանի որ այդպիսի արարքները վիրավորում են բոլորին»,- գրել է 32-ամյա արգենտինացին։

Հիշեցնենք, որ Էռնեստո Վալվերդեին զբաղեցրած պաշտոնից հեռացրել են հունվարի 13-ին, իսկ նրա փոխարեն նշանակվեց Կիկե Սետիենը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023