Լեո Մեսսին կդառնա Ինտեր Մայամիի նոր ավագը

Լեո Մեսսին կդառնա Ինտեր Մայամիի նոր ավագը

24/07/2023 - 21:32

Ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» խոշոր տրանսֆերներ իրականացնելուց հետո կփոխի նաև թիմի ավագին:

The Athletic-ը հայտնում է, որ ավագի թևկապն այսուհետ կկրի թիմի նորեկ Լեո Մեսսին: Այդ տեղեկությունը հաստատել է նաև ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն:

Հատկանշական է, որ Մեսսին ավագի թևկապն արդեն ստացել է մեքսիկական «Կրուս Ասուլի» դեմ կայացած խաղում (2:1) փոխարինման դուրս գալուց հետո, որի ընթացքում 90+4-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ ու հաղթանակ պարգևեց իր թիմին:

Մինչ այս Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբի ավագը բրազիլացի 29-ամյա կիսապաշտպան Գրեգորեն էր, ով «Ինտեր Մայամիի» կազմում հանդես է գալիս 2021 թ. փետրվարից:

Հիշեցնենք, որ, բացի Մեսսիից, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ինտեր Մայամիի» շարքերը համալրել են նաև «Բարսելոնայում» նրա նախկին խաղընկերներ Սերխիո Բուսկետսն ու Ժորդի Ալբան:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023