Լեո Մեսսին ԱԱ-ներում խփած գոլերի քանակով շրջանցեց Մարադոնային🎥

Լեո Մեսսին ԱԱ-ներում խփած գոլերի քանակով շրջանցեց Մարադոնային🎥

03/12/2022 - 23:47

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականը մրցում է Ավստրալիայի ընտրանու դեմ։

«Ալբիսելեստեի» կազմից 35-րդ րոպեին աչքի ընկավ Լեո Մեսսին` բացելով հանդիպման հաշիվը։

35-ամյա հարձակվողն աշխարհի առաջնությունների շրջանակում խփեց իր 9-րդ գոլն ու այդ ցուցանիշով շրջանցեց լեգենդար նախկին ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնային, ով մունդիալների ընթացքում մրցակիցների դարպասն ուղարկել է 8 գնդակ։

Բացի դրանից, Մեսսին կարիերայում առաջին գոլը խփեց աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլում։

Հիշեցնենք, որ Մեսսին Ավստրալիայի դեմ խաղում անցկացնում է կարիերայի 1000-րդ գոլը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023