Լեզվի սայթաքում, կյանքի խորտակում?

Լեզվի սայթաքում, կյանքի խորտակում?

05/12/2019 - 18:43

Անգլիական պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկավելիս 1։4 հաշվով առավելության հասավ «Բյորնլիի» նկատամբ։ Խաղից հետո տեղի ունեցալ մամուլի ասուլիսի ժամանակ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասնակցությամբ հետաքրքիր միջատեպ տեղի ունեցավ։

Իսպանացի մասնագետը խոսում էր հենակետային կիսապաշտպան Ռոդրիի մասին, որի ընթացքում շփոթվեց և իր ներկայիս ակումբ անվանեց «Բավարիային», որը մարզել է 2013-2016 թթ․։

«Ռոդրին հիանալի խաղաց, և ոչ միայն այն պահերին, երբ գնդակով էր: Նա խելացի էր գործում, ինչը հեշտացրեց այլ խաղացողների աշխատանքը: Կարծում եմ՝ Ռոդրին հարմարվում է, և կատարյալ է այս լիգայում:

Եվ կարծում եմ, որ Մյունխենի «Բավարիան» … Գրողը տանի, ի՞նչ մյունխենյան «Բավարիա» : «Մանչեսթեր Սիթին» գնեց … Մյունխենի «Բավարիան»: Ի՞նչ էի մտածում: Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթին» անհավատալի խաղացող է գնել առաջիկա տարիների համար», – եզրափակել է Գվարդիոլան:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023