«Լեգիան» տրանսֆերային արժեք է սահմանել Բիչախչյանի համար
«Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, մեծ հավանականությամբ, կհեռանա ակումբից, հաստատում է Goal.pl-ն։
Լեհական ակումբը եվրագավաթային մրցաշարերի ուղեգիր չնվաճելու պատճառով ֆինանսական խնդրի առաջ է կանգնել, ուստի ստիպված է բաժանվել մի շարք առաջատար ֆուտբոլիստներից, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը։
Վարշավան ներկայացնող ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կվաճառի, եթե վճարվի 900 հազար եվրո։
Աղբյուրը հաստատում է, որ Լեհաստանի Էքստրակլասան ներկայացնող մի շարք ակումբներ կարող են բավարարել «Լեգիայի» ֆինանսական պահանջը։
Բիչախչյանը 2025թ. հունվարին է 250 հազար եվրոյով «Պոգոնից» տեղափոխվել «Լեգիա», որի կազմում 50 խաղում խփել է 5 գոլ, կատարել 3 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml