Մեսսին գերազանցեց Ռոնալդուի ռեկորդը 🎥

Մեսսին գերազանցեց Ռոնալդուի ռեկորդը 🎥

21/02/2021 - 19:14

Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Կադիսի» դեմ (1:1

Հանդիպման 32-րդ րոպեին տանտերերը ստացան 11-մետրանոց հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ «կապտանռնագույնների» առաջատար Լեո Մեսսին և դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը։

Ինչպես տեղեկացնում է լրագրող Ալեքսիս Մարտին-Տամայոն, Լեո Մեսսին Լա լիգայի շրջանակում իրացնում է արդեն 73-րդ դիպուկ 11-մետրանոց հարվածը։

Այդ ցուցանիշով արգենտինացին գերազանցեց «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը, ով Լա լիգայի շրջանակում իրացրել է 72 11-մետրանոց հարված։

Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայի» գույներն է պաշտպանում 2004 թվականից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023