Լա լիգայի պատմության ընթացքում չեմպիոնական պայքարում որևէ ակումբ չի հաղթահարել 12 միավորի տարբերությունը

Լա լիգայի պատմության ընթացքում չեմպիոնական պայքարում որևէ ակումբ չի հաղթահարել 12 միավորի տարբերությունը

20/03/2023 - 12:02

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ տոնեց «Ռեալ Մադրիդի» նկատմամբ։

Այդ հաղթանակից հետո «բլաուգրանան» վաստակեց 68 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը` մոտակա հետապնդող «արքայական» ակումբից առաջ անցնելով արդեն 12 միավորով։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Լա լիգայի չեմպիոնական պայքարում դեռևս որևէ ակումբ չի կարողացել հաղթահարել 12 միավորի տարբերությունը։

Հավելենք, որ Պրեմիերայի հաջորդ` 27-րդ տուրը կկայանա մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023