Լապորտան առաջարկ է նախապատրաստում Մեսսիի համար․ մանարամասներ են հայտնի դարձել

Լապորտան առաջարկ է նախապատրաստում Մեսսիի համար․ մանարամասներ են հայտնի դարձել

17/04/2021 - 14:46

«Բարսելոնայի» նորընտիր նախագահ Ժոան Լապորտան , Լեո Մեսսիի պայմանագրի երկարաձգման հարցի շուրջ, սկսել է քայլեր ձեռնարկել։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ուսումնասիրելով ակումբի ֆինանսական ներկա հնարավորությունները՝ Լապորտան Մեսսիին մի շարք մանրամասներ է հայտնել նոր պայմանագրի որոշ կետերից։

Կատալոնական ակումբը հասկանում է, որ ֆինանսական տեսանկյունից չի կարող Մեսսիին վճարել այնպիսի աշխատավարձ, որը նրան առաջարկել են այլ ակումբներ։

58-ամյա ֆունցկիոները մտադիր է Մեսսիին համոզել մնալ ակումբում՝ առաջարկելով նրան ավելի ցածր աշխատավարձ, որը նա ներկա պահին ստանում է, այնուհետև երբ «բլաուգրանասը» կհաղթահարի ֆինանսական ճգնաժամը, արգենտինացի ֆուտբոլիստի եկամուտը կավելանա, իսկ երբ Մեսսին որոշի կարիերան ավարտել հենց «Բարսելոնայի» կազմում, նրան կառաջարկեն ողջ աշխարհում ակումբի դեսպանի պաշտոնը։

Աղբյուրը փոխանցում է նաև, որ Լապորտան Մեսսիին ակումբում պահելու համար կփորձի գնել «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդին։ Նա կարծում է, որ նման համալրումը ակումբին թույլ կտա կրկին պայքարել Չեմպիոնների լիգայի համար։ Արդեն հայտնի է, որ Լեո Մեսսիի համար առավել կարևոր է ակումբի սպորտային ամբիցիաները և ներկայացված ծրագիրը, քան աշխատավարձի չափը։

Սակայն, Mundo Deportivo-ն գրում է, որ Մեսսիի շրջապատը հերքում է, որ ֆուտբոլիստը որևէ առաջարկ է ստացել «Բարսելոնայի» ղեկավարներից։ 33-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչները մինչ օրս հստակ քայլեր են սպասում կատալոնական ակումբի ղեկաարների կողմից և զարմացած են, որ պայմանագրի առաջարկի մասին տեղեկատվությունը տարածվել է Իսպանիայի գավաթի եզրափակչից առաջ (խմբ․՝ ապրիլի 17-ին՝ Երևանի ժամանակով 23։30-ից սկսած՝ կատալոնական ակումբը Իսպանիայի գավաթի եզրափակչի շրջանակում մրցելու է «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ)։

«Բարսելոնային» մոտ կանգնած աղբյուրներն էլ են հայտնում, որ դեռևս որևէ պաշտոնական առաջարկ չի կատարվել։

Հիշեցնենք, որ Լեո Մեսսիի ու «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, իսկ, ըստ որոշ տեղեկությունների, խաղացողի միայն ֆուտբոլային աշպատավարձը կազմում է 138 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023