Լամին Յամալը տրանսֆերային արժեքի ռեկորդ է սահմանել

Լամին Յամալը տրանսֆերային արժեքի ռեկորդ է սահմանել

24/08/2023 - 23:15

Հեղինակավոր Transfermarkt կայք առաջին անգամ տրանսֆերային արժեք է սահմանել «Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալի համար։

Կայքը պատանի ֆուտբոլիստի ներկային արժեքը գնահատել է 25 մլն եվրո։

Յամալը դարձել է երբևէ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ում արժեքը գնահատվել է 25 մլն եվրո։

Նշենք նաև, որ Յամալը 2007 թվականին ծնվածների շրջանակում դարձել է ամենաթանկարժեք ֆուտբոլիստը և գերազանցել խորվաթական «Հայդուկի» կենտրոնական պաշտպան Լուկա Վուշկովիչին, ով գնահատվում է 6 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023