Իտալիան ու Սաուդյան Արաբիան, հնարավոր է, ԱԱ-2030-ը միասին ընդունելու հայտ ներկայացնեն

Իտալիան ու Սաուդյան Արաբիան, հնարավոր է, ԱԱ-2030-ը միասին ընդունելու հայտ ներկայացնեն

17/07/2021 - 14:42

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են ֆուտբոլի 2030 թ. աշխարհի առաջնության ընդունելու հայտ ներկայացնեն։

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, Արաբական թերակղզու ամենամեծ պետությունը մտադիր է համատեղ հայտ ներկայացնել այլ երկրի հետ, որը կարող է դառնալ Իտալիան։

ԱՄՆ-ում տեղակայված Boston Consultancy Group խորհրդատվական ընկերությունն այդ հարցում օգնում է Սաուդյան Արաբիային` առաջրկելով համագործակցության մի շարք տարբերակներ։ Երկրի հետաքրքրությունների շրջանակում է նաև Եգիպտոսի ու Մարակկոյի հետ համատեղ հայտ ներկայացնելը։

Աղբյուրի փոխանցմամբ` այդ տարբերակի իրագործումը քիչ հավանական է, քանի որ դա լուրջ վնաս կհասցնի ՖԻՖԱ-ի կոմերցիոն հեղինակությանը, բացի դրանից, այդ տարածաշրջանն աչքի չի ընկնում կայուն խաղաղությամբ և դժվար կլինի ապահովել անվտանգությունը, այդ պատճառով էլ Սաուդյան Արաբիան ավելի շատ հակված է համագործակցել եվրոպական երկրի հետ։

Հատկանշական է, որ Սաուդյան Արաբիան ու Իտալիան վերջին տարիներին բավական ջերմ հարաբերություններ են հաստատել միմայնց հետ տարբեր ոլորտներում, որոնց թվում է նաև սպորտը։ Նույնսիկ Իտալիայի Սուպերգավաթի 2022 թ. «Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպումը կայանալու է հենց Սաուդյան Արաբիայում։

Հաղորդվում է, որ այդ առաջնության համատեղ անցկացման հայտ են պատրաստում նաև Մեծ Բրիտանիան ու Իռլանդիան, ինչպես նաև Իսպանիան ու Պորտուգալիան։

Հիշեցնենք, որ 2026 թվականին նախատեսված աշխարհի առաջնությունն անցկացվելու է միանգամից երեք երկրում` ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, իսկ մրցաշարին առաջին անգամ մասնակցելու են 48 հավաքականներ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023