Իտալիան հաղթեց Մալթային 🎥

Իտալիան հաղթեց Մալթային 🎥

27/03/2023 - 00:53

Եվրո-2024-ի որակավորման փուլի երկրորդ տուրում Իտալիայի հավաքականը C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Մալթայի դեմ։

«Սկուադրա աձուրին» բավական արագ երկու գնդակի առավելություն ստացավ. 15-րդ ու 27-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Մատեո Ռետեգին և Մատեո Պեսինան։

Հանդիպման մնացսծ ժամանակահատվածներումէլ Ռոբերտո Մանչինիի թիմը հաշվի մեջ փոփոխություն մտցնելու բազմաթիվ պահեր ուներ, սակայն այս խաղում այլևս գոլեր չարձանագրվեցին։

Այսպիսով, Իտալիան 2:0 հաշվով հաղթեց Մալթային։

Նշենք, որ C խմբի շրջանակում կայացել է ևս մեկ հանդիպում։

Անգլիա 2:0 Ուկրաինա

2-րդ տուրից հետո խումբն ունի հետևյալ տեսքը.

  1. Անգլիա – 6 միավոր
  2. Իտալիա – 3 միավոր
  3. Հյ. Մակեդոնիա (անցկացրած մեկ խաղ) 3 միավոր
  4. Ուկրաինա (անցկացրած մեկ խաղ) 0 միավոր
  5. Մալթա – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023