Իտալիայի հավաքականը կրկնել է անպարտելության համաշխարհային ռեկորդը

Իտալիայի հավաքականը կրկնել է անպարտելության համաշխարհային ռեկորդը

03/09/2021 - 11:24

Աշխարհի 2022 թ. որակավորման փուլի 4-րդ տուրի շրջանակում Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել Բուլղարիայի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «սկուադրա աձուրան» 35 անընդմեջ հանդիպում է չի պարտվում` կրկնելով անպարտելիության համաշխարհային ռեկորդը։

Ժամանակին նման ցուցանիշ գրանցել են նաև Բրազիլիայի (1993-95 թթ.) և Իսպանիայի (2007-2009 թթ.)։

Հավելենք, որ իտալացիները վերջին անգամ պարտվել են 2018 թ. սեպտեմբերի 10-ին, երբ Ազգերի լիգայի խմբային փուլի շրջանակում 0:1 հաշվով զիջեցին Պորտուգալիայի ընտրանուն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023