Մանչինի. «Իտալիան արժանի հաղթանակ տարավ»

Մանչինի. «Իտալիան արժանի հաղթանակ տարավ»

27/06/2021 - 11:48

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Իտալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց Ավստրիային ու նվաճեց մրցաշարի 1/4 եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում մրցելու է Բելգիա – Պորտուգալիա զույգի հաղթողի դեմ։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում իր տպավորություններով է կիսվել «սկուադրա աձուրայի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին.

«Մենք գործն ավարտին հասցրինք, այդ պատճառով էլ արժանի հաղթանակ տարանք, չնայած, գոլ բաց թողեցինք անկյունայինի խաղարկումից հետո. վաղ թե ուշ մեզ պետք է գոլ խփեին։

Անկեղծ ասած` մենք ավելի շուտ պետք է երկու գնդակ խփեինք և գործը չհասցնեինք լրացուցիչ ժամանակ, ինչի պատճառով շատ էներգիա ծախսեցինք, սակայն արժանիորեն հաղթեցինք։

Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները բնավորություն ցույց տվեցին և սկսեցին միանգամից ազդել հանդիպման արդյունքի վրա։

Ես գիտեի, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում, նույնիսկ միգուցե ավելի բարդ, քան քառորդ եզրափակչում կլինի։ Հանդիպումները կարող են վատ դասավորվել, սակայն լավ խաացինք»,- եզրափակել է Մանչինին, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023