Իսպանիան պատմական երկու ռեկորդ գրանցեց Մունդիալներում
Իսպանիան պատմական երկու ռեկորդ գրանցեց Մունդիալներում
07/07/2026 - 01:53

Իսպանիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի 1/8 եզրափակչում 1:0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի թիմին ու պատմական երկու ռեկորդ գրանցեց, հայտնում է Mister Chip-ը։

Իսպանիան դարձավ Մունդիալների պատմության մեջ ամենաերկար «չոր» շարք ունեցած հավաքականը։

«Ֆուրիա ռոխան» մրցաշարում գոլ չի թողնում արդեն 600 րոպե անընդմեջ` գերազանցելով Շվեյցարիայի ռեկորդը։

Շվեյցարացիները մրցաշարում գոլ բաց չեն թողել 557 րոպե անընդմեջ։ Երրորդ լավագույն ցուցանիշն ունի Իտալիան (550)։

Իսպանիան Մունդիալում լավագույնը դարձավ նաև անընդմեջ «չոր» հանդիպումների քանակով` 6։

«Ֆուրիա ռոխան» իր ֆանտաստիկ շարքն սկսել է դեռ Մարոկկոյի հավաքականի դեմ ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի խաղից (0:0)։ Իսպանացիներն ԱԱ-2026-ին դարպասն անառիկ են պահել նաև Կաբո Վերդեի (0:0), Սաուդյան Արաբիայի (4:0), Ուրուգվայի (1:0), Ավստրիայի (3:0) և Պորտուգալիայի (1:0) դեմ խաղերում։

Նախորդ ռեկորդը պատկանում էր Իտալիային (ԱԱ-1990, 5) և Շվեյցարիային (ԱԱ-2006, 5)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026