«Բարի գալուստ․․․ տո՞ւն»․ ՀՖՖ-ի՝ իսլանդացիներին նվիրված զավեշտալի գրառումը🎥

«Բարի գալուստ․․․ տո՞ւն»․ ՀՖՖ-ի՝ իսլանդացիներին նվիրված զավեշտալի գրառումը🎥

27/03/2021 - 15:56

Ինչպես գիտեք, մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականն աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում J խմբի շրջանակում մրցելու է Իսլանդիայի հավաքականի դեմ։

Այսօր՝ մարտի 27-ին, Երևանում առատ ձյուն է տեղում, ինչի կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Twitter-ի պաշտոնական էջը իսլանդացիներին նվիրված զավեշտալի գրառում է կատարել․

«Բարի գալուստ․․․տո՞ւն»։

Հատկանշական է, որ մարտ ամսին նման եղանակային պայմաններն ավելի հոգեհարազատ են Իսլանդիայի բնակլիմայական պայմաններին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023