Ինտերն ու Շախտյորը վճռորոշ պահին սայթաքեցին🎥

Ինտերն ու Շախտյորը վճռորոշ պահին սայթաքեցին🎥

10/12/2020 - 01:56

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Շախտյորի» դեմ։

Առաջին խաղակեսի մեծ մասն անցավ «Ինտերի» առավելությամբ, սակայն «հանքափորներն» էլ փորձում էին հետ չմնալ՝ հակագրոհելով։ Առաջին խաղակեսում կարելի է հիշատակել Դոդոյի և Լաուտարո Մարտինեսի հարվածները, սակայն երկու ակումբների դարպասապահներն էլ հիանալի գործեցին այդ դրվագում։

Երկրորդ խաղակեսի սկզբում «ներաձուրիները» մեծացրին ճնշումը, ինչն էլ նպաստեց, որ միլանյան ակումբի ֆուտբոլիստները մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցին Անատոլի Տրուբինի դարպասի մոտ, սակայն Ռոմելու Լուկակուն ու Նիկոլո Բարելան վրիպեցին նպաստավոր դիրքերից, իսկ հանդիպման ինչ-որ պահից սկսած վերահսկողությունն անցավ «Շախտյորի» ֆուտբոլիստների ձեռքը, սակայն նրանց նույնպես չհաջողվեց բացել խաղի հաշիվը։

Խաղավերջում «կապտասևերը» կրկին սկսեցին ճնշել։ «Ինտերի» գրոհները վերածվեցին «պաշարման»․ աչքի ընկնելու լավ պահեր ունեին Քրիստիան Էրիկսենը և Ալեքսիս Սանչեսը, սակայն գնդակը ոչ մի կերպ չհայտնվեց Տրուբինի դարպասում։

Խաղը, ի վերջո, ավարտվեց 0։0 հաշվով, ինչն էլ ճակատագրական եղավ երկու ակումբների համար, քանի որ D խմբի մյուս խաղում խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Բորուսիա Մյունխենգլադբախին»։

Այսպիսով, D խումբը 10 միավորով հաղթեց «Ռեալը»: «Բորուսիան» ու «Շախտյորը» վաստակեցին 8-ական միավոր, սակայն գերմանական ակումբն անհատական խաղերում ուներ առավելություն, ինչի արդյունքում էլ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ նվաճելով 1/8 եզրափակչի ուղեգիր․ «հանքափորները» պայքարը կշարունակեն Եվրոպա լիգայում, իսկ «Ինտերը» լքում է պայքարը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023