Ինտերի ճգնաժամը շարունակվում է` պարտվելով նաև Ֆիորենտինային🎥

Ինտերի ճգնաժամը շարունակվում է` պարտվելով նաև Ֆիորենտինային🎥

02/04/2023 - 00:36

Իտալական Ա սերիայի 28-րդ տուրում «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս մրցեց «Ինտերի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրնացվեց, քանի որ «մանուշակները» հաղթեցին 1:0 հաշվով։

Հանդիպման միակ գնդակը 53-րդ րոպեին խփեց Ջակոմո Բոնավենտուրան։

Նշենք, որ «ներաձուրիներն» Ա սերիայի շրջանակում կրեցին երրորդ անընդմեջ պարտությունը։

Այս հաղթանակից հետո «Ֆիորենտինան» վաստակեց 40 միավոր` բարձրանալով 8-րդ հորիզոնական։

«Ինտերը», 50 միավորով, 3-րդն է։

Վերջում հավելենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 76-րդ րոպեին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023