Ինտերը ռեբրենդինգի կենթրակվի․ շուտով կփոխվեն ակումբի անունն ու լոգոն

Ինտերը ռեբրենդինգի կենթրակվի․ շուտով կփոխվեն ակումբի անունն ու լոգոն

18/01/2021 - 19:36

«Ինտերը», ակումբի 113-րդ տարեդարձի հետ կապված, պատրաստվում է փոխել ակումբի անվանումն ու լոգոն՝ ենթարկվելով ռեբրենդինգի։ «Կապտասևերն» իրենց հիմնադրման օրը նշում են մարտի 9-ին։

Ինչպես տեղեկացնում է  Sky Sport Italia-ն, «ներաձուրիները» մտադիր են ակումբի ներկայիս «Ինտերնացիոնալեի» փոխարեն պաշտոնական անվանումը դարձնել «Ինտեր Միլան»։ Մինչ այժմ «Ինտեր» տարբերակը համարվել է «Ինտերնացիոնալեի» կրճատ ձևը։

Սպասվում է, որ միլանյան ակումբը կփոխի նաև լոգոն, որի նոր, փոփոխված տարբերակը կներկայացվի շատ շուտով։ «I» և «M» տառերը կդառնան ակումբի նոր լոգոյի բաղկացուցիչ մասը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ արդեն հաջորդ շաբաթ «Ինտերի» տնօերն Սթիվեն Չանը և տնօրենների խորհուրդը կհանդիպեն, որպեսզի հաստատեն այս փոփոխությունները։

Հիշեցնենք, որ իտալական Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին» և վաստակած 40 միավորով՝ հավասարվեց առաջնության առաջատար «Միլանին»։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023