Ինտերը շարունակում է փայլել` ջախջախելով  Սալերնիտանային 🎥

Ինտերը շարունակում է փայլել` ջախջախելով Սալերնիտանային 🎥

17/02/2024 - 01:55

Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի մեկնարկային խաղում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Սալերնիտանայի» դեմ։

Հանդիպման ամբողջ ընթացքում «ներաձուրիներն» ունեին տոտալ առավելություն` Սալերնոյից ժամանած հյուրերին հաղթելով խոշոր` 4:0 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմի գոլերը խփեցին Մարկուս Թյուրամը, Լաուտարո Մարտինեսը, Դենզել Դումֆրիսն ու Մարկո Արնաուտովիչը։

Նշենք, միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 60-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 63 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Սալերնիտանան», 13 միավորով, վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023