Ինտերը շարունակում է վստահ ելույթները` հաղթելով Կալյարիին 🎥

Ինտերը շարունակում է վստահ ելույթները` հաղթելով Կալյարիին 🎥

29/08/2023 - 12:00

Իտալական Ա սերիայի 2-րդ տուրի վերջին խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Կալյարիի» դեմ։

«Ներաաձուրիներն» առաջին կեսում երկու գնդակի առավելություն ստացան և այն պահպանեցին մինչև վերջ։

Սիմոնե Ինձզագիի թիմի գոլերը խփեցին Դենզել Դումֆրիսն ու Լաուտարո Մարտինեսը։

Այսպիսով, «Ինտերը» հաղթեց 2:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 6 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

«Կալյարին», 1 միավորով, 15-րդն է։

Վերջում ավելացնենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 82-րդ րոպեին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023