Ինտերը մրցակիցներ չի ճանաչում` հաղթելով նաև Բոլոնիային 🎥

Ինտերը մրցակիցներ չի ճանաչում` հաղթելով նաև Բոլոնիային 🎥

09/03/2024 - 22:54

Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Բոլոնիայի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիները» հաղթեցին 1:0 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմին 37-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Յան Բիսեկի խփած միակ գոլը։

Նշդենք, որ «ներաձուրիներն» Ա սերիայում տարան 10-րդ անընդմեջ հաղթանակը։

Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 75 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

«Բոլոնիան», որը ներքին առաջնությունում հաղթել էր նախորդ 6 խաղերում, մնաց 51 միավորով և զբաղեցնում է 4-րդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023