Ինտերը ճախրում է` ջախջախելով Ֆիորենտինային 🎥

Ինտերը ճախրում է` ջախջախելով Ֆիորենտինային 🎥

03/09/2023 - 22:49

Իտալական Ա սերիայի 3-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին տոտալ առավելություն` «մանուշակներին» ջախջախելով 4:0 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկական գոլ էլ խփեցին Մարկուս Թյուրամն ու Հական Չալհանօղլուն։

Այս հաղթանակից հետո միալանյան ակումբը վաստակեց 9 միավոր և գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

Նշենք, որ Ա սերիայի մեկնարկային 3 խաղերում էլ «Ինտերն» անառիկ է պահել սեփական դարպասը։

Ավելացնենք, որ տանտերերի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։

«Ֆիորենտինան», 4 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023