Իկարդին, հնարավոր է, վերադառնա Իտալիա

Իկարդին, հնարավոր է, վերադառնա Իտալիա

18/11/2020 - 00:05

ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին հայտնվել է «Յուվենտուսի» հետաքրքրությունների շրջանակում։

Ինչպես տեղեկացնում է Сalciomercato.com-ը, թուրինյան ակումբը կփորձի ձեռք բերել Իկարդիին, եթե «բյանկոներիները» չկարողանան երկարաձգել պայմանագիրը Պաուլո Դիբալայի հետ։ Հայտնի է, որ Դիբալան լարված հարաբերություններ ունի «Յուվեի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի հետ, ով վերջին շրջանում հաճախ է նրան թողնում պահեստայինների նստարանին, ինչն էլ կարող է նպաստել, որ արգենտինացի ֆուտբոլիստը հեռանալու որոշում կայացնի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իրադարձությունների նման զարգացման դեպքում փարիզյան ակումբի հարձակվողը լինելու է «Յուվնետուսի» տրանսֆերային գլխավոր նպատակը։ Հաղորդվում է նաև, որ այդ տրանսֆերի իրականացմանը կարող է նպաստել նաև այն փաստը, որ Իկարդին և «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին հիանալի հարաբերություններ ունեն։

Ինքը՝ Իկարդին մտածում է Փարիզից հեռանալու մասին, քանի որ ՊՍԺ-ի կազմում բավարար խաղաժամանակ չի ստանում արդեն քանի ամիս է։ Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը մասնակցել է ընդամենը 4 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Ընդ որում՝ Իկարդին վերջին անգամ խաղադաշտում հայտնվել է հոկտեմբերի 2-ին։

Հիշեցնենք, որ Մաուրո Իկարդին 2013-2019 թվականներին հանդես է եկել «Յուվենտուսի» սկզբունքային մրցակից «Ինտերի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 219 հանդիպում՝ դառնալով 124 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023