Պարոն «Սարսափելին» վերադառնում է Ա Սերիա

Պարոն «Սարսափելին» վերադառնում է Ա Սերիա

06/05/2021 - 22:06

Ժոզե Մոուրինիոն վերադառնում է Ա Սերիա։ Իտալական մամուլը արդեն հասցրել էր ձանձրանալ մարզիչների ասուլիսներից և ահա նորություն․ պարոն «սարսափելին» վերադառնում է Իտալիա։  Ապենինյան թերակղզու ամենահեղինակավոր մարզական մամուլը՝ La Gazzetta-ն, այսպես է ողջունում պորտուգալացու վերադարձը «Կալչիո»։

Ժոզեն «Ռոմայում» է, ինչըարդեն կայացած փաստ է։ Այս գործարքը իսկապես անակնկալ էր ֆուտբոլային աշխարհում։ Եկեք միասին հասկանանք, թե ինչը կարող էր միավորել պորտուգալացուն և հռոմեական ակումբին, ինչպես նաև փորձենք հասկանալ, թե որքանով է հավանական Հենրիխ Մխիթարյանի և Մոուրինիոյի համատեղ աշխատանքը։

Պայմանագրի դրական կողմի մասին

Չնայած նրան, որ վերջին ժամանակներս պորտուգալացի մասնագետը լավ արդյունքներ չի գրանցում խաղադաշտում, բայց «Ռոմայի» համար սա դրական գործարք կարելի է համարել։ Դժվար է պատկերացնել, որ օրինակ վեց կամ յոթ տարի առաջ Ժոզեն համաձայնվեր գլխավորել «Ռոման», իսկ հիմա ամեն ինչ մի փոքր այլ է։

Մյուս կողմից Ա Սերիան վերծվում է մարող աստղերի լիգայի․ Ռոնալդու, Իբրահիմովիչ, Ռիբերի, հիմա էլ Մոուրինիոն։ Խնդրում ենք ճիշտ հասկանալ․ մենա չենք ասում, որ վերը նշված ֆուտբոլիստները լավը չեն, ուղղակի նրանք իրենց կարիերայի գագաթը արդեն անցել են՝ ինչպես պորտուգալացի մարզիչը։ 

Այս տրանսֆերով «Ռոման» միանշանակ կլինի մամուլի ու երկրպագուների ուշադրության կենտրոնում,  նրա հեղինակությունը ավելի կբարձրանա։

Պայմանագրի բացասական կողմի մասին

Նախ նշեն, որ «գայլերը» նախորդ տարվա տվյալներով 204 միլիոն եվրո կորուստներ է կրել, ինչը նշանակում է, որ նոր տրանսֆերներ Ժոզեն չպետք է ակնկալի։ Խաղային առումով պորտուգալացին վաղուց թոփ մարիզիչների կարգին չի դասվում։ «Տոտենհեմը» գլխավորելուց նա հայտարարեց, որ փոխվել է, ցանկանում է ժամանակին համահունչ շարժվել և սկզբում բավական հետաքրքիր մտքեր երևացին խաղադաշտում, բայց, ցավոք, այն երկար չտևեց։

Հիմա բոլորը հիշում են նրա հայտնի խոսքերը «Ռոմայի» հասցեին, (ոչ լավ իհարկե), այդ հայտնի zero tittuli (խմբ․՝ զրո տիտղոս) արտահայտությունը, որը նա արել է ոչ միայն «Ռոմայի», այլև «Յուվենտուսի» և «Միլանի» մասին։

Բացի այդ, պարոնը  կոնֆլիկտային մարզիչ է, այսինքն, կա՛մ նրա ասածով է, կա՛մ ոչ մի ձև։ Սա վատ չէ․ պարզապես նրա շփման քիմիան ֆուտբոլիստների հետ յուրահատուկ  է։  

Ի՞նչ է սպասվում Մխիթարյանին

Մի առիթով պորտուգալացի մարզիչը ասել է․

«Երբ ես մարզում էի 23-ամյա Ֆրենկ Լեմպարդին ու նրան հանդիպանում էի, նա արդեն տղամարդ էր ու ինձ պատասխանում էր խաղադաշտում և ես արդեն ստիպված ընդումնում էի իմ սխալը։ Ուզում եմ, որ ֆուտբոլիստները խաղադաշտում ապացուցեն, որ ես սխալվում եմ։ Բայց հիմա այլ կերպ է․ այժմ դու կարող ես մի ֆուտբոլիստին հանդիմանել ու գործ կունենաս նրա գործակալի, մայրիկի, հայրիկի կամ շրջապատի հետ։ Օրինակ, կարող ես հաջորդ օրը մամուլում կամ համացացում կարդաս, որ նրա գործակալը քեզ համարում է մարզիչ ոչ մի բանի մասին։ Սրանք նոր բարքեր են, որոնց հետ ես ստիպված պետք է հաշվի նստեմ»։

Ահա այսպես է տեսնում Ժոզեն ֆուտբոլիսիտների հետ փոխհարաբերությունը, նա ասում է, որ փոխվել է, բայց դրան զուգահեռ հայտարարում է հետևյալը․ «Ես Ժոզե Մոուրինիոն եմ և ես չեմ փոխվում։ Ես այսպիսին եմ, ինչպիսին կամ, իմ դրական ու բացասական հատկանիշներով»։

Հենրիխի մասին, երբ քննադատում էր Ժոզեն այսպես է արտահայտվել․ «Ես չեմ սիրում Միկի Մաուսներին, չեմ սիրում, երբ ֆուտբոլիստը կարող է խուսափել պատասխանատվությունից և չիրացնել 11-մետրանոցը (խմբ․՝ ակնարկում է «Շախտյորում» պատահած դեպքը, երբ Մխիթարյանը հարաժարվեց Դարիո Սրնայի առաջարկից և չիիրացրեց 11-մետրանոցը)»։

Վերջին շրջանում Հենրիխ Մխիթարյանը, խոսելով «Մանչեսթեր Յունայթեդում» ունեցած իր ելույթների մասին, ասել էր որ գոհ է, քանի բացի փորձ ձեռք բերելուց, նաև նվաճել է երեք տիտղոս, ինչը շատ քչերին է հաջողվել այդ ակումբում։

Այս պարագայում Մխիթարյանը ունի երկու ճանապարհ․ կա՛մ պետք է խաղադաշտում ապացուցի, որ Մոուրինիոն սխալվում է կա՛մ էլ փնտրի նոր ակումբ։ Խնդիրը շատ պարզ է, և լավ է, որ պորտուգալացու նշանակման մասին արդեն հայտնի է, այսինքն, մեր հայրենակիցը մի ամբողջ ամառային տրանսֆերային պատուհան ունի մտածելու և ճիշտ որոշում կայացնելու համար։

Ինչո՞վ է պայմանավորված Ժոզեի ռեգրեսը

Վերջերս «Տոտենհեմը» ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Նյուքասլի» հետ, իսկ պորտուգալացի մարզիչը հանդիպումից հետո քննադատական խոսքով հանդես եկավ իր այդ ժամանակվա թիմի մի շարք ֆուտբոլիստների հասցեին, նշելով, որ նա ասել էր, զգուշացրել էր, թե որ պահին ինչպես գործել։ Այ հենց այստեղ է խնդիրը․ Ժոզեն ասում է, որ այ օրինակ այս պահը լինելու, այ այսպես կանեք, բայց նա չի ասում, թե ինչ անել, որ նման պահ չլինի։ Մոուրինիոն այնքան է կենտորնանում պահերի վրա, որ ամբողջ պատկերը բաց է թողնում։ Հենց այստեղ է ջրբաժանը նրա և թոփ մարզիչների միջև․ վերջիններս նույնպես կենտրոնանում են պահերի վրա և զգուշացնում են իրենց ֆուտբոլիստներին, բայց այնպես են փորձում անել, որ նման իրավիճակներ չլինեն, այսինքն, խնդրին հիմքից են անդրադառնում։

Ամեն դեպքում, մաղթենք հաջողություն Ա Սերիան երբեմնի գրաված մարզչին ու նրա հետ մեր հայրենակցին։

Իտալայում նրան դեռ փառքով են հիշում․ երևի թե ֆուտբոլային Եվրոպայում միակ երկիրն է մնացել, որտեղ պորտուգալացու հաղթանակները չեն պղտորվել պարտություններով։

Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023