Ժոզե Մոուրինիոյի մոնոլագը նախախաղային ասուլիսի ժամանակ

Ժոզե Մոուրինիոյի մոնոլագը նախախաղային ասուլիսի ժամանակ

16/12/2020 - 23:38

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին կայանալիք «Լիվերպուլ» – «Տոտենհեմ» խաղի նախախաղային ասուլիսի ժամանակ Պորտուգալացի մարզիչը 100 վայրկյանում 19 անգամ արտասանել է «վնասվածք է ստացել» բառակապակցությունը։

Սակայն, շտապում ենք «Տոտենհեմի» երկրպագուներին հանգստացնել․ Ժոզեն խոսում էր «Լիվերպուլի» մասին։

Ալիսոն, Տիագո, Ֆաբինիո, Վան Դեյկ, Ալեքսանդր-Առնոլդ, Գոմես, Ռոբերտսոն, Միլներ, Շաքիրի, Օքսլեյդ-Չեմբերլեն, Կեյտա, Ժոտա․․․․ Խնդրում եմ չշփոթել․ սա «Լիվերպուլի» մեկնարկային կազմը չէ, այլ վնասվածք ստացած ֆուտբոլիստների ցուցակն է։ Բրիտանական լրատվամիջոցները, ընդհանուր առմամբ, հաշվել են 17 վնասվածք։

«Կարծում եմ՝ Ալիսոնը վնասվածք չունի, Ալեքսանդր-Առնոլդը նույնպես։ Մատի՞պը․․․ հավատում եմ, որ նա կհայտնվի խաղադաշտում։ Ֆաբինիոն, Հենդերսոնն ու Ռոբերտսոնն էլ վնասվածք չունեն։ Նրանց գումարենք նաև Վեյնալդումին ու Սալահին, ովքեր նույնպես վնասվածքներ չունեն։ Ֆիրմինոն վնասվածք չունի։ Մանեն վնասվածք չունի։ Վան Դեյկը վնասվածք ունի և Վան Դեյկը հիանալի ֆուտբոլիստ է, սակայն ինձ ցույց տվեք «Լիվերպուլի» կազմից վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստների ցուցակը և համեմատեք նրանց լավագույն կազմի հետ։

Ես կարող եմ կազմել «Տոտենհեմի» 10 ֆուտբոլիստներից կազմված ցուցակ, ովքեր վնասվածքներ ունեն։ Մենք ունենք երկու տղա Մ-16 տարեկանների թիմից, ովքեր վնասվածք են ստացել, ևս երկուսը՝ Մ-21 տարեկաններից, երկու հոգի էլ Մ-23 տարեկաններից, նրանց ավելացնենք նաև Էրիկ Լամելային և Ջաֆեթ Տանգանգային։ Ահա և ձեզ վնասվածք ունեցող 10 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակ, սակայն արդյո՞ք վնասվածք ունի Լյորիսը։ Ո՛չ։ Ալդերվեյրելդը վնասվածք ունի՞։ Ո՛չ։ Դայերը վնասվածք ունի՞։ Ո՛չ։ Ռեգիլոնը վնասվածք ունի՞։ Ո՛չ։ Հարի Քեյնը վնասվածք ունի՞։ Ո՛չ։ Սոնը վնասվածք ունի՞։ Ո՛չ։ Լուկաս Մոուրան վնասվածք ունի՞։ Ո՛չ։ Այսպիսով, որտե՞ղ են վնասվածքները։

Վնասվածք ստանալը, միանշանակ, նորմալ է։ Միլները վնասվածք ունի՞։ Լամելան նույնպես։ Յուրաքանչյուր ակումբի մոտ ինչ-որ պահի վնասվածքներ շատ են լինում։ «Լիվերպուլը» մեծ կորուստ ունի՝ Վիրջիլ վան Դեյկը»,- նշել է պորտուգալացի մասնագետը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023