Ժեզուսի բենեֆիսը. Մանչեսթեր Սիթին ջախջախեց Վոթֆորդին🎥

Ժեզուսի բենեֆիսը. Մանչեսթեր Սիթին ջախջախեց Վոթֆորդին🎥

23/04/2022 - 20:10

Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Վոթֆորդի» դեմ։

Հանդիպման հենց մեկնարկից «քաղաքաբնակներն» ունեին տոտալ առավելություն, ինչի արդյունքում ջախջախեցին մրցակցին 5:1 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից պոկերի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոդրին։

Հատկանշական է, որ Ռոդրիի գոլային գրոհի վերջին փոխանցումը կատարեց հենց Ժեզուսը։

«Վոթֆորդի» միակ գոլն էլ խփեց Հասան Կամարան։

Այս հաղթանակից հետո «Սիթին» վաստակեց 80 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

«Վոթֆորդը», 22 միավորով, 19-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023