Թրիլեր «Օլդ Թրաֆորդում». Ման. Յունայթեդը ֆանտաստիկ comeback արեց Լիվերպուլի դեմ խաղում 🎥

Թրիլեր «Օլդ Թրաֆորդում». Ման. Յունայթեդը ֆանտաստիկ comeback արեց Լիվերպուլի դեմ խաղում 🎥

17/03/2024 - 22:15

Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչ վերջին դիմակայությունում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։

Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր, դիտարժան, անհավանական և գոլառատ պայքարում, որի ընթացքում «կարմիր սատանաները» լրացուցիչ ժամանակում հաղթեցին 4:3 հաշվով. հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2։

Լրացուցիչ ժամանակում Յուրգեն Կլոպի թիմը 105-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ, սակայն տանտերերը 112-րդ րոպեին նախ հավասարեցրին, ապա 120+1-րդ րոպեին ֆանտաստիկ comeback արեց` խփելով հաղթական գոլը։

Էրիկ Տեն Հագի թիմի գոլերը խփեցին Սքոթ Մաքթոմինայը, Անթոնին, Մարկուս Ռեշֆորդն ու Ամադ Դիալոն։

«Լիվերպուլի» կազմից աչքի ընկան Ալեքսիս Մաք Ալիսթերը, Մոհամեդ Սալահն ու Հարվի Էլիոթը։

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ, իսկ «Լիվերպուլը» լքեց հետագա պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023