Թուրքիայում ֆուտբոլիստ է անհետացել

Թուրքիայում ֆուտբոլիստ է անհետացել

21/11/2019 - 15:51

Թուրքական «Անկարագյուջուի» ռուս ֆուտբոլիստ Զաուր Սադաև արդեն մեկ շաբաթ է անհետացել է։ Ինչպես տեղեկացնում է Milliyet-ը՝ ֆուտբոլիստը հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո այդպես էլ չի վերադարձել ակումբի ճամբար։

Այս մասին պատմել է ակումբի գլխավոր մարզիչ Մուստաֆա Կալանը․ «Մենք չենք կարողանում կապ հաստատել Սադաևի հետ, արդեն անցել է 7-8 օր, բայց նա չկա։ Հավաքականների խաղերն ավարտվել են, սակայն նա դեռ չի վերադարձել, և քանի որ չեն ք կարողանում կապ հաստատել նրա հետ, որոշեցինք՝ պարտադիր բացատրություն տալ մեր երկրպագուներին»,- եզրափակել է Կալանը։

Նշենք, որ Սադաևը «Անկարագյուջուին» միացել է 2019 թվականի փետրվարին, իսկ ավելի վաղ հանդես է եկել ռուսական «Ախմատում», լեհական «Լեխում» և «Լեգիայում», ինչպես նաև իսրայելը ներկայացնող «Բեյտարում»։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023