Թոմաս Տուխելը  հաղթել է իր  մարզչական կարիերայի բոլոր կիսաեզրափակիչներում

Թոմաս Տուխելը հաղթել է իր մարզչական կարիերայի բոլոր կիսաեզրափակիչներում

17/04/2022 - 23:09

Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Չելսին» 2:0 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Թոմաս Տուխելը հաղթել է իր մարզչական կարիերայի բոլոր 11 կիսաեզրափակիչներում։

Մինչ այս պահը Տուխելի գլխավորած թիմերը, երբ հասել են որևէ մրցաշարի կիսաեզրափակիչ, երբեք դուրս չեն մնացել այդ փուլից։

Գերմանացի մասնագետն ամենաշատը` 5 կիսաեզրափակիչ հաղթել է «Չելսիի» ղեկին։

Տուխելը ՊՍԺ-ի հետ հաղթել է 4, իսկ «Բորուսիա Դորտմունդի» հետ` 2 կիսաեզրափակիում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023