Թիերի Կուրտուա․ «Բելգիայում չեն հարգում մեծերին․ չեմ հասկանում, թե ինչու տղաս չի հայտնվել լավագույն մարզիկների շարքում»

Թիերի Կուրտուա․ «Բելգիայում չեն հարգում մեծերին․ չեմ հասկանում, թե ինչու տղաս չի հայտնվել լավագույն մարզիկների շարքում»

21/12/2020 - 17:29

Օրեր առաջ հրապարակվել են 2020 թվականի Բելգիայի «լավագույն մարզիկ» մրցանակի հավակնորդները։ Հավակնորդների ցանկից բացակայում է «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան։ Այդ առթիվ իր դժգոհությունն է հայտնել դարպասապահի հայրը՝ Թիերի Կուրտուան․

«Ես չեմ հասկանում, թե ինչպես տղաս չի հայտնվել «լավագույն մարզիկ» մրցանակի հավակնորդների ցանկում։

Ես կարծում եմ, որ Բելգիայում բավարար հարգան չեն ցուցաբերում մեր մեծագույն մարզիկների նկատմամբ։ Մենք սիրում ենք ավելի շատ ուշադրություն դարձնել ինչ-որ մեկի պարտությանը։ Ինչ-որ մեկը անկյունում թաքնված նույնիսկ սպասում է այդ պարտություններին։

Տիբոն միշտ մեր հպարտության աղբյուրն է լինելու։ Կարող եմ ասել, որ մենք միշտ զարմանում ենք նրա կատարած աշխատանքի վրա։ Նա մշտապես կարողանում է ցույց տալ այն, ինչը դուք երբեք չեք սպասի։ Օրինակ, հիշեք նրա սեյվը «Ատլետիկիկ» դեմ կայացած վերջին խաղում»,- Թիերի Կուրտուայի խոսքերը մեջբերում է L’Avenir-ը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023